հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը առանց որևէ նախապայմանի շարունակել գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով. Միրզոյան

Վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը առանց որևէ նախապայմանի շարունակել գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով. Միրզոյան

Անթալիայում ավարտվել է ՀՀ և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի միջև փակ հանդիպումը։ Հանդիպման ավարտից հետո համատեղ ասուլիսի ընթացքում Թուրքիայի արտգործանախարարը ասել է՝ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կշարունակեն աշխատանքը, Հայաստանը և Թուրքիան ջանքեր են գործադրում հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, և բոլորը աջակցում են այդ քայլերին։

Արարատ Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին հրավերի համար և նշել.

«Կարծում եմ՝ հրավերը բավականին դրական ուղերձ էր և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին։ Հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի։

Մեր երկու ներկայացուցիչները աշխատում են այդ ուղղությամբ։ Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ  խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,– ասել է Արարատ Միրզոյանը։

 

  • Կիսվել: