ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում․ Մակունց

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում․ Մակունց

Եթե խոսում ենք միջազգային գործընկերների կարծիքի մասին, ի դեմս Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, ապա ամեն ինչ առավել քան հստակ է. եզրակացության առանցքային, կոնցեպտուալ հատվածի հետ կապված տարաձայնություններ չկան, իսկ մնացյալ դետալների առումով ընտրել ենք ճանապարհը, որ կարող է թուլացնել լարված իրավիճակը: Այս մասին այսօր խորհրդարանում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

« Եւ հիշեցնեմ՝ վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում: Ինչ վերաբերում է խորհրդարանական մեծամասնության քվեարկությանը, ապա ընդդիմության իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել: Եւ քաղաքական մեծամասնությունն այստեղ որոշում չի կայացնում: Մյուս կողմից ԱԺ կանոնակարգ օրենքով, սահմանադրությամբ սահմանվում են, թե ինչպես են ընդունվում ԱԺ որոշումները»,- նշել է Մակունցը:

Նրա խոսքով՝ Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի․

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրականացնում են ժողովրդի քվեով տրված իրենց պարտականությունները, մասնավորապես, 2015թ. սահմանադրությանը համապատասխանեցնել ՍԴ ներկայիս մոդելը, որ այժմ չի համապատասխանում, և անում է դա օրենքին համապատասխան»։

Ըստ նրա, ՍԴ-ն որպես դատական իշխանության կարևոր կենտրոններից մեկը, առնվազն մթնոլորտի առումով մեծ ազդեցություն ունի դատական համակարգի վրա:

«Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները ներկայացվում են ՀՀ նախագահի, կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Երբ նրանք ներկայացնեն, այդ ժամանակ էլ կքննարկենք: Դա «Իմ քայլը» խմբակցության տիրույթում չէ»,-ասել է նա:

  • Կիսվել: