ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վայոց Ձորի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս տեղեկատվությունը հաստատեցին Տարաքծային կառավարման և զարգացման նախարարությունից:

«Որպես լիազոր մարմին, մարզպետը հրաժարականի դիմումը արդեն ներկայացրել է նախարարություն, իսկ նախարարությունից էլ ներկայացվել է վարչապետի աշխատակազմ», -Primenews.am-ին տեղեկացրեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարուժան Հարությունյանը։ 

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզում միջադեպ էր տեղի ունեցել մարզպետ Տրդատ Սարգսյանի և նրա օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ:

Կոչումով փոխգնդապետ զինվորականին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

Դեպքից ավելի քան 10 օր անց մարզպետ Տրդատ Սարգսյանը մարզպետի պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրեց: Ձերբակալված երկրորդ անձը` Զավեն Գրիգորյանը, մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի եղբայրն է:

 

  • Կիսվել: