ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավորի գլխավորած պատվիրակությանը

Վայոց ձորի մարզպետն ընդունել է ՌԴ Պետդումայի պատգամավորի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին, ընդունել է Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կ. Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանից՝ շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան խորհրդարանական ուժերին Վայոց ձորի մարզ այցելելու եւ ցուցաբերած ուշադրության համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը առաքելության անդամներին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից իրականացված հարձակման հետեւանքով Վայոց ձորի մարզում ստեղծված իրավիճակը։

Այնուհետեւ պատվիրակության անդամները այցելել են Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով:

 

  • Կիսվել: