հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Վարչապետը պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակել․ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի

Վարչապետը պայթյունի վայրից տեսանյութ է հրապարակել․ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի

Երևանում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևաքով  նախնական տվյալներով տուժել է մոտ 20 քաղաքաց։ 
 
Ինչպես ավելի վաղ հայնտել էինք,  այսօր առավոտյան Երևանի Ռայնիսի փողոցում պայթյուն է որոտացել, դեպքի վայր է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա փրկարարական աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել ու կից գրել․
 
"Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
 
19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։
Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Որից երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են"։

  • Կիսվել: