շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարչապետը հույս հայտեց, որ մինչև նախագահի ընտրությունը Վ․ Խաչատուրյանը կշարունակի արդյունավետ աշխատել կառավարությունում

Վարչապետը հույս հայտեց, որ մինչև նախագահի ընտրությունը Վ․ Խաչատուրյանը կշարունակի արդյունավետ աշխատել կառավարությունում

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Առաջադրմանաը կողմ է ԱԺ 65 պատգամավոր։

Սա, Փաշինյանի խոսքով, որոշակի վստահություն է հաղորդում, որ Խաչատուրյանը կընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում:

«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չի, հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք նախարարի դերակատարումը և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ կերպով աշխատել միասին կառավարությունում», - ասաց Փաշինյանը:

Վահագն Խաչատուրյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ասաց՝ հասկանում է, թե ինչ է նշանակում առաջադրել թեկնածու:

«Քաղաքական կուսակցության ներսում ավելի արժանի մարդիկ կան հաստատ, բայց քաղաքական կուսակցության որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի անձնապես իմ համար, որովհետև դա պետք է լինի վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը», - ասաց նա:

Նախագահի թեկնածուն ընդգծեց՝ այն, ինչ նախագծվել է, հետագայում կտա այն ծրագրերի իրականացման հնարավորությունը, որի մասին ամեն օր խոսում են:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Սահմանադրության բերումով ՀՀ նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում ու առաջնորդվում է համազգային պետական շահերով:

«Ես հավատացած եմ, որ կառավարությունը նույնպես առաջանորդվում է պետական ու համազգային շահերով, ԱԺ-ն նույնսպես, այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը, Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերը ինչ լիազորություններ ունեն, այո, շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն, սա չի նշանակում, որ չկա բանավեճ, ես պիտի ընդգծեմ՝ կառավարության ու ԱԺ-ի միջև կա մշտական բանավեճ, ավելին, կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ», - հայտարարեց վարչապետը:

  • Կիսվել: