Վարչապետը չբացառեց, որ անցումային արդարադատության գործիքներ կկիրառվի Մոնումենտի դղյակների տերերի նկատմամբ
Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, էդ կառույցներն արել են ապօրինի, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե կարիք լինի, կարող են նաև անցումային արդարադատության գործիքներ կիրառել»,- ասաց վարչապետը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։
Փաշինյանը նախարարին հարցրեց՝ հիմա ի՞նչ ենք անում։
Նախարարը ասաց, որ առաջին հայացքից հնարավորություն կա լուծման, սակայն ժամանակ խնդրեց՝ խնդիրը խորությամբ ուսումնասիրելու համար։