ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլին:

Վարչապետը կարևորել է Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև սերտ համագործակցությունն ու դրա հետագա զարգացումը: Մասնավորապես, կարևորել է փոխգործակցությունը հանցավորության, կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարում, տեղեկատվության փոխանակման ոլորտներում:

Քեթրին դը Բոլը գոհունակություն է հայտնել հայաստանյան գործընկերների հետ համագործակցության մակարդակից և վստահություն հայտնել, որ այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումները նոր մակարդակի կբարձրացնեն երկկողմ գործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: