չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վարչապետի ելույթը փաստում է, որ իր ընկալումները ոչնչով չեն տարբերվում Շմայսի ընկալումներից. Դավիթ Խաժակյան

Վարչապետի ելույթը փաստում է, որ իր ընկալումները ոչնչով չեն տարբերվում Շմայսի ընկալումներից. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը սոցկայքի իր գրառմամբ անդրադարձել է այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին:

Նա, մասնավորապես, գրել է․

«Վարչապետի ելույթը գալիս է փաստելու, որ Հայաստանում հաստատվել է անպատժելի բռնության մշակույթ, որը փոխարինել է քաղաքական բանավեճը:

Վարչապետի ելույթը փաստում է, որ իր ընկալումները ոչնչով չեն տարբերվում Շմայսի ընկալումներից: Իր ելույթը փաստում է, որ իր արժեհամակարգը չի՛ տարբերվում Մարուքյանին թիկունքից հարվածած պատգամավորների արժեհամակարգից:

Այս իշխանությունները քաղաքական մշակույթին հասցրած վնասներից բացի հասցրել են ամենամեծ վնասը` բարոյական վնաս` արժեզրկելով ինստիտուտները:

#ԳյադաներիԺամանակներ են և դա կավարտվի այս իշխանության հեռանալով»:

 

  • Կիսվել: