Վարչապետ Փաշինյա՛ն, մի՛ արա այդ բանը. Նարեկ Կարապետյանն այսօր կլինի Սուրբ Էջմիածնում
Դեկտեմբերի 18-ին, ժամը 16:00-ին մենք լինելու ենք այնտեղ, մեր ժողովրդի հետ: Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Դիմում եմ առաջինը վարչապետ Փաշինյանին. վարչապետ Փաշինյան, մի արա էդ բանը, եպիսկոպոսներին Էջմիածին ուղարկելով, մի ուղարկիր այնտեղ քաղաքացիական հագուստով ոստիկանների, մի հրահրի սադրանքներ, մի պառակտիր մեր ժողովրդին, նվեր մի արա մեր թշնամիներին»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած 10 եպիսկոպոսները կոչ են արել միանալ իրենց Մայր Աթոռում՝ ՛՛Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով՛՛:


