չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պաշտոնանկությունների ստվար մասը տեղի է ունենում իր որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պաշտոնանկությունների ստվար մասը տեղի է ունենում իր որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ պաշտոնանկությունների ստվար մասը տեղի է ունենում իր որոշմամբ, ուղղակի նա այդ մասին չի հայտնում:

«Ես աշխատում եմ, որ մարդկանց աշխատանքից ազատումը հնարավորինս արժանապատիվ լինի, սակայն իմ այդ մոտեցումը հաճախ շահարկվում է, որովհետև որոշները հոխորտում են, թե իբր իրենք են հեռացել»,- նշեց վարչապետը իր այսօրվա օնլայն ասուլիսի ժամանակ` անդրադառնալով վերջերս տեղի ունեցած պաշտոնանկություններին:

Նա նաև նշեց, որ պաշտոնանկությունների մեծ մասը իրեն չի անհանգստացնում, հակառակը, որոշ դեպքերում ուրախացնում են: «Ով ասաց, որ բոլոր գնացողները լավ աշխատողներ են, լավ հարցազրույց տալը դեռ լավ աշխատանքի գրավական չի: Կան եզակի դեպքեր, որ կարող է պաշտոնից հեռանալը անհանգստացնի, բայց մենք կանչում ենք զրուցում ենք, եթե արժանի կադր է, կարող ենք առաջարկել այլ աշխատանք»,- նշեց վարչապետը` նորից ընդգծելով, որ պաշտոտանկությունների պատճառով անհանգստանալու կարիք չկա:

  • Կիսվել: