Վանեցյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը
Հայրենիք կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ։ Ուղերձում ասվում է․
«Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ։ Անկախությունը մեր ու մեր զավակների ապագայի փառահեղ ճանապարհն է, որ պիտի պահպանենք ու զարգացնենք՝ աշխատելով, նվիրվելով, կառուցելով, տնկելով, իրար հարգելով, սուտն ու կեղծիքը մերժելով, մեծամիտ անկարողությունն ու հոխորտացող վախկոտությունն արհամարհելով, մարդկանց վաստակը գնահատելով և բոլորի համար ինքնադրսևորվելու ու արարելու ուղիներ բացելով։
Կեցցե՛ Հայոց պետականությունը»։


