չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Վանեցյանը մինչև Կառավարության հրաժարական պահանջելը, պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից. Սիմոնյան

Վանեցյանը մինչև Կառավարության հրաժարական պահանջելը, պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից. Սիմոնյան

Արթուր Վանեցյանը մինչև Կառավարության հրաժարականի պահանջելը պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Արթուր Վանեցյանը մինչև Կառավարության հրաժարականի պահանջելը պետք է հրաժարվի գեներալի իր կոչումից, որը նրան շնորհվել է նույն այդ Կառավարության ղեկավարի կողմից:

Ինչ վերաբերում է մյուսներին, ապա ցավում եմ, որ գնում-գնում, հետո գալիս են այդ նույն ջարդած տաշտակի շուրջը հավաքվում են բոլորով: Այն մարդիկ, որոնք այսօր աշխատում են «ընդդիմության» կայացման, միավորման մեջ, իրենք ինչ էլ ստեղծեն՝ Սերժ Սարգսյան է ստացվելու, կարծում եմ՝ պետք է հետևություն անեն: Նույն ձևով աշխատելը որևէ արդյունք չի տալու, թող բոլորը պահանջեն, որքան իրենք և իրենց նման քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այնքան մեր վարկանիշը  բարձրանալու է:

Իրենք պետք է ազատեն ընդդիմության դաշտը, Դաշնակցության այսօրվա վերնախավը, Արթուր Վանեցյանը, Արա Սահակյանի, իր սանիկի այն կազմով, որով աշխատում է, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ԲՀԿ-ի մեր գործընկերները… ընդդիմադիր դաշտը պետք է ազատ լինի նոր մարդկանց համար: Ձեզ խոստանում եմ՝ ՀՀ ընդդիմադիր դաշտն ազատվելու է նոր ուժերի համար, որոնք կգան և ինչ-որ ժամանակ կփոխարինեն նաև ինձ»,- եզրափակեց նա:

  • Կիսվել: