Վանաձորի կարի ֆաբրիկաներում հակահամաճարակային կանոնները չեն պահպանվում․ նախարար
Լոռու մարզը, հատկապես Վանաձոր քաղաքը շարունակում էր դեպքերով ավելի բարձր լինել, քան մյուս մարզերը և քաղաքները։ Այս մասին այսօրավ՝ օգոստոսի 20-ի կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Տարբեր հաստատություններից վերցված կորոնավիրուսային թեստի արդյունքներով ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներից։ Նրանցից մեկում օրինակ 200 նմուշից 50-ը դրական է եղել, ասիմպտոմ։ Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում պարզապես կանոնները չեն պահպանվում ընդհանրապես»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ մատնանշելով, որ այն տեղերում որտեղ կանոնները պահպանվել են՝ ունեն լավ արդյունքներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսչական մարմիններին հորդորեց զբաղվել այդ երկու տեքստիլ ընկերություններով. «Դա նշանակում է՝ քրոնիկ բնույթ են կրում։ Նախորդ ճգնաժամից հետո, եթե էլի այդ իրավիճակը կա, սա արդեն մեծ պրոբլեմ է»:


