երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Վախենում եմ կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից, որը շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին. Սարգսյան

Վախենում եմ կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից, որը շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին. Սարգսյան

Ինձ վերաբերող հարցով ես որևէ մտավախություն չունեմ, ես միշտ վախեցել եմ, հիմա էլ եմ վախենում այս կապիտուլյանտ պոպուլիստների հակահայկական քաղաքականությունից, որ դեռևս շատ-շատ բարդություններ է բերելու մեր ժողովրդին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտավախություն չունի՞, որ Ադրբեջանի պահանջով իրեն կհանձնեն Ադրբեջանին:

Նա, մասնավորապես, նշեց. «Եթե մի քիչ էլ խորանանք դատողությունների մեջ, ապա եթե հայ ժողովուրդը կհանդուրժի, որ երկրի կառավարիչը, խախտելով Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիներից՝ անկախ նրանից ես եմ այդ քաղաքացին, Պողոսն է, թե Պետրոսը կհանձնի այլ երկրի միայն ու միայն այն պատճառով որ այդ քաղաքացին կատարել է ՀՀ օրենքները, Սահմանադրության պահանջները, որը գնահատվել է հակառակ երկրի կողմից որպես հանցագործություն, այդ դեպքում էլ ինչ կարող եմ ասել»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք Փաշինյանի հրապարակած «Պողպատե մանդատ» գրությամբ մուրճը չէ՞ր ենթադրում, որ ընտրություններից առաջ բանտերն ընդդիմադիրներով կլցվեն, նա ասաց. «Իսկ հիմա լցվա՞ծ չեն: ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվը ավելանելու է»:

Ինչ վերաբերում է հարցին՝ եթե իմփիչմենթի գործընթացով հնարավոր չլինի հասնել իշխանափոխության, արդյոք ՀՀԿ-ն մասնակցելու՞ է հաջորդ ընտրություններին, Սարգսյանն ասաց, որ ժամանակը կգա, որոշում կկայացնեն:

  • Կիսվել: