ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. պատգամավորը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը

Վահե Հակոբյանը չի պատրաստվում վայր դնել մանդատը. պատգամավորը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը

 ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հերքում է շրջանառվող տեղեկատվությունը, թե  պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկությանը, Հակոբյանն ասաց.  «Այդպիսի բան չկա»: 
 

ՀՀ ազգային ժողովը հուլիսի 1-ին դադարեցրել էր Վահե Հակոբյանի լիազորությունները՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորել էր  Հակոբյանի բացակայություններով, խորհրդարանական աշխատանքներին չմասնակցելով:

Նույն հիմքով ԱԺ-ն նաև հետ էր կանչել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից:

  • Կիսվել: