շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 11-ին ստորագրել է՝

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին,

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կա-տարելու մասին,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին» Անկախ պետությունների համագործակցության կոնվենցիան վավերացնելու մասին օրենքները:

Ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Աշխարհագրական նշումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին,

«Ավիացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին,

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «

Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Լեզվի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթները:

  • Կիսվել: