հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վահագն Հովակիմյանը չի հերքել ԿԸՀ նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին տեղեկությունը

Վահագն Հովակիմյանը չի հերքել ԿԸՀ նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին տեղեկությունը

ԸՀ նոր ղեկավարի նշանակման հարցով լրագրողները կարող են դիմել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահին։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի ԿԸՀ նախագահի պաշտոնում իր հնարավոր նշանակումը, ասաց իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Պատգամավորը, ըստ էության, չհերքեց ԿԸՀ նախագահի պաշտոնում իր առաջադրման մասին տեղեկությունը։ Այդուհանդերձ, նա ամեն կերպ փորձում էր պրծնել «համառ» լրագրողներից, ինչպես նաեւ հասկանալի ու ուղիղ հարցի հստակ ու ուղիղ պատասխանից։ Հիշեցնենք, որ ինքը՝ Հովակիմյանը, նախկինում լրագրող էր։

  • Կիսվել: