չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահագն Ալեքսանյանին տվել են կամիկաձեի դեր, թողեք յոլա տանի. Գեղամ Մանուկյան

Վահագն Ալեքսանյանին տվել են կամիկաձեի դեր, թողեք յոլա տանի. Գեղամ Մանուկյան

Էնքան դժվար է 9 տարեկանում Քի Վեսթի մասին կարդացած մարդուն ինչ-որ փաստարկներ բերել: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում անդրադառնալով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի ելույթին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

«Բայրաքթարների մասին որ խոսում են, ինքնաթիռների մի տեսակ էլ կա, կոչվում է կամիկաձե: հարվածում են, բայց իրենք էլ են պայթում: Հիմա դերաբաշխում է՝ իրեն տվել են կամիկաձեի դեր, թող յոլա տանի էլի: Փուչիկի նման կարան պայթեն»,-ասաց նա:

Անդրադառնալով քննարկվող նախագծին, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնողի, քարոզողի համար, Գեղամ Մանուկյանն ասաց. «Իրականում այս նախագիծը մի քիչ խելագարության կանխավարկածից է. թե կարո՞ղ է պատահել արդյոք Հայաստանում, որ որեւէ մեկը մեր տարածքային ամբողջականության, մեր ինքնիշխանության դեմ հրապարակային արտահայտություն անի, ելույթ ունենա: Կա մի ձեւակերպում՝ օվերտոնի պատուհան, երբ անընդունելի գաղափարը սկսվում է քննարկվել: Երկար քննարկվելով վերջում արդեն դառնում է հանրային տրամադրություն: Մի քանի տարի առաջ կարելի էր ասել, որ նման նախագծի իմաստը չկա, բայց օվերտոնի պատուհանով այսլեւս Հայաստանում ազատ քննարկման առարկա են դառնում: Երեք տարի առաջ կմտածեի՞ր, որ ԱԺ պատգամավորը կարող է իրեն թույլ տալ կասկածի տակ դնել Արցախի ինքնիշխանությունը, ամենավերջին թրքաբարո ձեւով արցախուն վիրավորել: Կարո՞ղ էինք պատկերացնել, որ այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր հայտարարություններով կասկածի տակ դնի ՀՀ պարտականությունը՝ ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին: Սիրելի տավուշցիներ, կարո՞ղ էինք պատկերացնել, որ գալու է մի օր, որ ԱԺ պատգամավորները փորձելու են ինչ-որ հիմնավորումներ բերել, որ Տավուշի այս կամ այն գյուղն ադրբեջանական է: Այս ամենի համար է այս օրենքը: Այս բոլոր փաստերը գալիս են ասելու, որ քանի դեռ այս քաղաքական մեծամասնությունը կա, ամեն ինչ սպասելի է»:

Ավելի վաղ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը իր ելույթում հայտարարել է, որ այսօրվա ԱԺ-ի ընդդիմության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը 2002-ին Քիվեսթում հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ առաջարկելով Ադրբեջանի նախագահին փոխանակել Մեղրին ու Արցախը: Նաեւ նշել էր, որ ընդդիմությունը նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ բայրաթարից նկարահանված կադրեր է ցույց տվել:

  • Կիսվել: