ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վաղը Պրահայում տեղի կունենան Էրդողանի և Փաշինյանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը

Վաղը Պրահայում տեղի կունենան Էրդողանի և Փաշինյանի առաջին դեմ առ դեմ հանդիպումը

Թուրքական մերձիշխանական «Սաբահ» պարբերականը գրում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  վաղը Պրահայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սա կլինի Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի առաջին դեմ առ դեմ հանդիպումը։

«Սաբահ»-ի փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին ուղերձներ է փոխանցելու, մասնավորապես այն մասին, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում, ոչ թե երրորդ երկրներում:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը նշելու է, որ տարածաշրջանում լարվածության թուլացման համար Հայաստանը «պետք է զերծ մնա սադրանքներից, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրի», գրում է պարբերականը:

Հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հայտարարել Փաշինյան-Էրդողան առաջիկա հանդիպման մասին: Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարությունը, ապա նաև վարչապետը հայտնել էին, որ նման հանդիպում հավանական է:

  • Կիսվել: