Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը։ Հարցին ի պատասխան այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այո, վաղը մեկնելու եմ և վաղն էլ վերադառնալու եմ։ Բնականաբար, շփումներ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են»,- ասաց Փաշինյանը՝ հաստատելով իրական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը։
Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ մի խումբ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ կմասնակցեն Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին։



