Վաղը բանակցություններ կլինեն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև. Սերժ Սարգսյան
Վաղը բանակցություններ են տեղի ունենալու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև և հարցերին վերջնական պատասխաններ կստանանք։ Այս մասին, այսօր դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ Դուք և Ռոբերտ Քոչարյանը բանակցու՞մ եք այս պահին այդ հարցի շուրջ, Սերժ Սարգսյանը բացասական պատասխան տվեց։
Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ սկզբում ՀՀԿ–ն էր փորձում «Հայաստան» դաշինքին փակուղու առաջ կանգնեցնել կամ շախ հայտարարել, հիմա էլ «Հայաստան» դաշինքն է փորձում նույնը անել, երրորդ նախագահն պատասխանեց. «Մենք շախ ենք հայտարարել և հայտարարելու ենք միայն այսօրվա իշխանություններին։ Մենք ուրիշ շախ հայտարարելու ֆիգուր չունենք»։ Նա վստահություն հայտնեց, որ իմպիչմենտով մատ անել կստացվի։
Սերժ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ փողոցը գեներացվելու է։