շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղուց անհրաժեշտություն է հասունացել հստակեցնել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը Լեռնային Ղարաբաղում, կամ այն օժտել միջազգային ավելի լայն մանդատով. վարչապետ

Վաղուց անհրաժեշտություն է հասունացել հստակեցնել ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը Լեռնային Ղարաբաղում, կամ այն օժտել միջազգային ավելի լայն մանդատով. վարչապետ

Արցախում վերջին օրերի էսկալացիայի, ինչպես նաև դրան նախորդած դեպքերի (Փարուխի, Խծաբերդի հայտնի դեպքերը) խիստ անհրաժեշտ է դառնում որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի մանդատի հստակեցման հարցը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա անհրաժեշտ էր անել դեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո, սակայն դրան խոչընդոտել է Ադրբեջանը, հրաժարվելով ստորագրել համապատասխան փաստաթուղթը, մինչդեռ Հայաստանը ի սկզբանե ստորագրել է այն: Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կանխվի ռուսական խաղաղապահ առաքելության կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն այնտեղից, քանզի, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի այդ տարածքը համարվում է ռուս խաղաղապահների վերահսկման գոտի: Մենք գտնում ենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունները այդ փաստաթղթի տակ բավարար են խաղաղապահների մանդատի լիարժեք իրացման համար, եթե ոչ այդ մանդատը պետք է հաստատվի միջազգայինորեն, կամ այդ առաքելությունը օժտվի միջազգային ավելի լայն մանդատով»,- շեշտել է վարչապետը:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: