երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ

Վաղարշակ Հարությունյանն ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին այցելել է խորհրդարան, որտեղ փակ հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։

Նա հանդիպումից հետո չպաստախանեց լրագրողների հարցին, մասնավորապես հարցին, թե արդյոք գոյություն ունի 3-րդ եռակողմ փաստաթուղթ, որը ստորագրել է Հայաստանը, եւ որի մասին հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հարգելի լրագրողների, ձեզ զգուշացրել են, որ ես շտապում եմ հանդիպման»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը, ապա նստեց վերելակ ու հեռացավ:

  • Կիսվել: