հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք. հրապարակվել է ձայնագրություն, ձերբակալվել է 5 անձ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք. հրապարակվել է ձայնագրություն, ձերբակալվել է 5 անձ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
Բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:
 
Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք։
 
Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: