շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինական զորքերը գնդակոծել են ԼԺՀ-ի չորս բնակավայրեր

Ուկրաինական զորքերը գնդակոծել են ԼԺՀ-ի չորս բնակավայրեր

Առավոտյան ժամը 7:00-ի դրությամբ ուկրաինական զորքերը չորս անգամ կրակել են ԼԺՀ-ի տարածքում գտնվող չորս բնակավայրերի ուղղությամբ, Պերվոմայսկում վնասվել է էլեկտրամեխանիկական գործարանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանրապետության 4 բնակավայրերի ուղղությամբ արձանագրվել է 4 գնդակոծություն։ Պերվոմայսկ բնակավայրում վնասվել է Կ. Մարքսի անվան Պերվոմայսկի էլեկտրամեխանիկական գործարանը», – հայտնում է Telegram-ում  հանրապետության ներկայացուցչությունը։

Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում»։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական ենթակառուցվածքին և ուկրաինական զորքերին։ Ռուսաստանի Զինված ուժերի աջակցությամբ ԿԺԴՀ և ԼԺՀ խմբավորումները հարձակողական գործողություններ են զարգացնում, սակայն Ուկրաինայի օկուպացիայի մասին խոսք չկա, ընդգծել է ՌԴ նախագահը։

 
 

  • Կիսվել: