երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ազգային առաջընթաց» խմբակցությունը կազմակերպել էր հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ

«Ազգային առաջընթաց» խմբակցությունը կազմակերպել էր հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ

Երևանի Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը ակտիվ աշխատանք է սկսել Երեւանի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։ Այսմ մասին գրել է Ավագանու անդամ Հայկ Մարությանը։

«ֆրակցիայի նախաձեռնությամբ կայացան հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։ Մեր խմբակցության հրավերով քննարկմանը մասնակցում էին համապատասխան ոլորտների գիտնականներ, մասնագետներ, հանրային գործիչներ։ Ծավալվեց աշխույժ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր։

Առանցքային հարցերից էր վերջերս մայրաքաղաքում մեկնարկած՝ ծառերի փոխարինման օրինականությունը եւ արդյունավետությունը։ Ի դեպ, քննարկմանը հրավիրել էինք նաեւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, որոնք խուսափեցին ներկա գտնվել»,- գրել է նա։

Առաջիկայում «Ազգային առաջընթացը» կկազմակերպի նմանատիպ քննարկումներ քաղաքային բյուջեի, քաղաքաշինության, տրանսպորտի եւ մի շարք այլ թեմաներով։ «Մենք հետեւողական ենք լինելու եւ թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին»,- գրել է Մարությանը։

  • Կիսվել: