հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիայի հայկական համայնքը գալիք նախագահական ընտրություններին հակված է քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին՝ թեև նրա հաղթանակի դեպքում Անկարայի քաղաքականությունը Երևանի հանդեպ չի փոխվի․ Էստուկյան

Թուրքիայի հայկական համայնքը գալիք նախագահական ընտրություններին հակված է քվեարկել ընդդիմության թեկնածուի օգտին՝ թեև նրա հաղթանակի դեպքում Անկարայի քաղաքականությունը Երևանի հանդեպ չի փոխվի․ Էստուկյան

Հայկական համայնքը Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին ավելի շատ հակված է քվեարկել ընդդիմության միասնական թեկնածու, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ, ընդդիմության հիմնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին: Այս մասին Infoport.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններին։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուի՝ իշխանության գալու դեպքում Թուրքիայի քաղաքականության մեջ Հայաստանի հադնեպ մեծ փոփոխություններ չեն ակնկալվում։ «Բայց, կարծես թե, Քըլըչդարօղլուն հարևան երկրների հետ պետք է որ ուզի ավելի լավ հարաբերություններ մշակել։ Բայց, անշուշտ, Ադրբեջանի հետ նրանց հարաբերությունները չեն դադարի սերտանալ՝ նրանք էլ նույն հանգերգը պետք է կրկնեն՝ «Մեկ ժողովուրդ՝ երկու պետություն»»,- նկատեց Էստուկյանը:

Խոսելով ընտրությունների ելքի մասին՝ նա նկատեց, որ Քըլըչդարօղլուն ընտրվելու շանսեր ունի և Էրդողանի համար շատ ռեալ մրցակից է: «Թուրքիայում վերջին 20 օրերին անցկացված 9 սոցհարցումներից միայն մեկի համաձայն է, որ Էրդողանը հաղթում է միասնական ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույին։ Ավելին, հարցումները վկայում են, որ մոտ տասը տարի նախագահող Էրդողանը կարող է պարտվել հենց առաջին փուլում։

Էրդողանի համար արդեն իսկ լուրջ սպառնալիք էին գնաճն ու տնտեսական ճգնաժամը, դրան գումարվեց աղետալի երկրաշարժը, որը պաշտոնական տվյալներով մոտ 50 հազար մարդու կյանք է խլել։ Երկրի ներքին կամ արտաքին հանգամանքներով պայմանավորված՝ պատճառ դարձան, որ տվյալ պարագայում Թուրքիայի ընտրողները մոտավոր անցյալի համեմատ ավելի լուրջ դժվարությունների դիմակայեն, մասնավորապես տնտեսական կտրվածքով։ Այս հանգամանքը շատ ավելի իրատեսական է դարձնում ընդդիմության հաշիվները, որ ընտրությունից կարող է հաղթական դուրս գալ»,- պարզաբանեց Էստուկյնաը:

Անդրադառնալով Էրդողանի առողջական վիճակին՝ նա բացի պաշտոնական վարկածից ու շրջանառվող լուրերից որևէ այլ բան ասել չի կարող։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: