Թուրքիան հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև մասշտաբային խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին. Չավուշօղլու
Թուրքիան հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև մասշտաբային խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Այս մասին ուրբաթ Անկարայի նախագահական համալիրում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Անադոլու գործակալությունը:
«Անկարան աջակցում է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերին։ Մենք քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Մենք կողմ ենք, որպեսզի շտապ խաղաղության պայմանագիր կնքվի երկու երկրների միջեւ։ Կշարունակենք խորհրդակցություններն այդ հարցով, այդ թվում Ռուսաստանի հետ»,- ասել է թուրք նախարարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների ընթացքում ակնկալվում է քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման խնդիրները։



