երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Թուրքիան արձագանքել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի կողմից հայոց Ցեղասպանության հիշատակման փաստին

Թուրքիան արձագանքել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի կողմից հայոց Ցեղասպանության հիշատակման փաստին

Թուրքիան արձագանքեց Սպիտակ Տան մամուլի քարտուղարի կողմից հայոց Ցեղասպանության հիշատակման փաստին:

«Մենք կործում ենք, որ մամուլի քարտուղարի խոսքերը լեզվի անհաջող սայթաքում էին։ Ցանկացած պարագայում, նման ձևակերպումներն անթուլատրելի են», - ասել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է լռել։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Սպիտակ Տան մամուլի խոսնակը հայտարարել է՝ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց Ցեղասպանության հուշարձանը: Փաստացի երկար տարիների ընդմիջումից հետո Սպիտակ տան ներկայացուցիչը առաջին անգամ արտաբերեց «հայոց Ցեղասպանություն» եզրույթը:

Փորձագետները գտնում են, որ դա ԱՄՆ-ի ակնարկն էր Անկարայի վերջին շրջանում «ոչ պատշաճ» վարքագծին` մասնավորապես Սուրբ Սոֆիայի տաճարի մեջիթ դարձնելու նկրտումներին և С400 համակարգերի գործարքմանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: