երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան 13 երկրում փոխել է իր դեսպաններին

Թուրքիան 13 երկրում փոխել է իր դեսպաններին

Թուրքիան փոխել է դեսպաններին աշխարհի 13 երկրում:

 Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրված և կառավարության պաշտոնական Resmi Gazete տեղեկագրում հրապարակված որոշման համաձայն, նշանակումներ են կատարվել Ադրբեջանում, Ղրղզստանում, Մյանմայում, Լեհաստանում, Սիերա-Լեոնեում, Իսպանիայում, Բուրկինա Ֆասոյում, Հնդկաստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ԱՄԷ-ում, Իտալիայում, Թայլանդում և Իրաքում գտնվող դիվանագիտական առաքելություններում։
Էրքան Օզորալի փոխարեն Բաքվում Թուրքիայի դեսպանատունը կգլխավորի Ջահիթ Բաղջին:
 
Ահմեդ Սադիք Դողանը նշանակվել է Բիշքեկում Թուրքիայի դեսպան: Այս պաշտոնում նա փոխարինել է Ջենգիզ Քամիլ Ֆըրաթին, որը դարձել է Լեհաստանում Թուրքիայի նոր դեսպանը:

  • Կիսվել: