երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ծառուկյանը շորթել է Թադևոսյանների կողմից հիմնած ընկերություններն ու դրանց պատկանող ամբողջ գույքը. հայտարարություն. armdaily.am

Ծառուկյանը շորթել է Թադևոսյանների կողմից հիմնած ընկերություններն ու դրանց պատկանող ամբողջ գույքը. հայտարարություն. armdaily.am

Երեկ որոշ լրատվամիջոցներով  հրապարակվել էր Հովտաշատում տեղի ունեցած միջադեպի մասին լուրը, գրում է armdaily.am-ը:

Հիշեցնենք, «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Վարդուհի Մելտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղում 6 տասնյակից ավելի բնակիչներ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա։

Այսօր մեր խմբագրություն էր զանգահարել Ռազմիկ Թադևոսյանը և իր անհամաձայնությունը հայտնելով միջադեպի մասին հրապարակումներին, խնդրեց՝ իր հայտարարությունը հրապարակել, ինչը և անում ենք.

«Գագիկ Ծաոուկյանը շորթել է Ռազմիկ և Հովիկ Թադևոսյանների կողմից դեռևս 2006
թվականին հիմնադրած և նրանց պատկանող «Ռապս», «Մխչյան Ֆիշ Ֆուդ» և «էկոֆիշ Թրեյդ» ՍՊ ընկերություններն ու դրանց պատկանող ամբողջ գույքը՝ նշված ընկերությունների բաժնեմասը և դրանց պատկանող գույքի նկատմամբ իրավունքը Սեդրակ Առուստամյանի անվամբ փոխանցելու սպառնալիքներ տալու միջոցով, որի արդյունքում Թադևոսյանների ընտանիքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 3.000.000 ԱՄՆ դոլարի վնաս։

Այսպես.

2010թ–ին մեզ են հանդիպել Գագիկ Ծաոուկյանը և Հենրիկ Աբրահամյանը և
առաջարկել որոշ ներդրումների դիմաց իրենց հատկացնել մասնաբաժին «Էկոֆիշ Թրեյդ» ՍՊ ընկերությունում, ինչին մենք ստիպված հւսմածայնվել ենք՝ հաշցի առնելով տվյալ պահին նրանց ունեցած բարձր դիրքն ու հնարավորությունները և Գագիկ Ծառուկյանը դարձել է ընկերության բաժնետեր 34 տոկոս չափաբաժնով, իսկ Հովհաննես
Աբրահամյանը՝ 33 տոկոս բաժնետեր, մնացած 33 տոկոսը մնացել է մեզ։ 2016թ–ին Գագիկ Ծաոուկյանը կազմակերպել է հանդիպում, որի ընթացքում առաջարկել է «Ռապս» ՍՊ ընկերությունը, որի հետ որևէ կապ չուներ, ինչպես նաև «էկոֆիշ Թրեյդ» ընկերությւսն մեր բաժնեմասն անհատույց փոխանցել իր մերձավոր Սեդրակ Առուստամյանին, խոստանալով 2 ամիս անց մեզ հետ փոխանցել բոլոր ընկերությունների 50 տոկոս շահաբաժինը՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում իր խնամիների հետ հարաբերությունները փչանան, քանի որ արդեն Հովհաննես Աբրահամյանին պատկանող բաժնեմասերը փոխանցվել էր իրեն։

Նշված առաջարկին մենք չենք համաձայնվել, որին հետևել է նրա կողմից
սպառնալիքներ, ինչպես ունեցվածքից զրկելու, այնպես էլ մերձավորների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու վերաբերյալ։ Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի
հնարավորությունները, քաղաքական և ֆինանսական ուժը, տվյալ ժամանակահատվածում նրա անպատիժ լինելու հանգամանքը, մենք այլ ելք չունենալով և ենթարկվելով նրա շանտաժին, ստիպված եղանք ստորագրել նրա ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնց արդյունքում մեր ունեցվածքն անհատույց փոխանցվեց Սեդրակ Առուստամյանին։

Նշված չարաշահումների կապակցությամբ էլ 24.12.2019թ, «Ռապս» ՍՊ
ընկերության տարածք դիտավորությամբ ապօրինի ներխուժել են սպորտային կազմվածք
ունեցող, թիկնապահի նմանվող անձինք։ Որից հետո նշված ընկերությունների փաստացի
սեփականատիրոջ մտերիմի կողմից պահանջ է ներկայացվել ապօրինի ներխուժումը
դադարեցնել, սակայն նրանք հրաժարվել են հեռանալ՝ պատճառաբանելով, որ կատարում
են «շեֆի» հրամանը։ Դրանից որոշ ժամանակ անց նշված անծանոթ անձանց Են
մոտեցել ևս մի քանիսը, որոնցից մեկը տեսաձայնագրող սարքով գաղտնի տեսաձայնագրել է մասնավոր տարածքը, ինչի պատճառով էլ առաջացել է ընկերությունների փաստացի սեփականատիրոջ մտերիմների դժգոհությունը։

Մեր կարծիքով, Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված նշված անծանոթ
անձանց ապօրինի ներխուժումը վերոնշյալ ընկերությունները Թադևոսյանների ընտանիքից հափշտակելու գործընթացն ավարտին հասցնելու, այսինքն՝ ընկերությունների փաստացի և իրական սեփականատերերին նշված տարածքից վտարելու ոչ իրավաչափ նպատակ է հետապնդել»։

  • Կիսվել: