չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ծառուկյանը չի պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը․ «Հրապարակ»

Ծառուկյանը չի պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը․ «Հրապարակ»

«Չնայած խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն չհաղթահարեց անցողիկ շեմը, սակայն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքական ասպարեզից: Գրում է «Հրապարակ» թերթը։ 

ԲՀԿ-ում կամաց հաղթահարում են հետընտրական շոկը, իսկ անցած շաբաթ Ծառուկյանը կուսակտիվին հորդորել է գնալ հանգստի, կհանդիպեն սեպտեմբերին ու կքննարկեն իրենց անելիքները։

ԲՀԿ-ում կարծում են, որ կուսակցությունն ակտիվ ներգրավված կլինի քաղաքական պրոցեսներին, բայց առայժմ պաուզա կվերցնեն։ Կուժեղացնեն «Կենտրոն» TV-ն, նախկին օրենսդիրները հաճախ կերեւան եթերում, կապը չեն խզի քաղաքացիների հետ, հնարավոր է անգամ փողոցային ակցիաների մասնակցեն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: