TRIPP-ը շատ մեծ հարցականի տակ է. Քոչարյան
TRIPP-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ ավելի մեծ հարցեր առաջացրեց TRIPP-ի վերաբերյալ։ Այս իրավիճակում չեմ տեսնում TRIPP-ի պրակտիկ իրագործումը։ Շարունակելու միակ տարբերակը ֆորմատի ընդլայնումն է։ Այս մասին ՛՛Մեծ քաղաքականություն՛՛ փոդքաստի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
՛՛Ես TRIPP-ի դեմ չեմ խոսում։ Ես խոսում եմ դրա ֆորմատի ընդլայնման մասին, որովհետև այս ֆորմատով դա մեզ ոչինչ չի տալիս։ Եթե դա ամերիկյան ծրագիր չէ Թուրքիայի և Ադրբեջանի համար մեր տարածքում, ուրեմն TRIPP-ը պետք է լինի այնպիսին, որ մենք էլ օգուտներ ստանանք՛՛,-հավելել է նա։


