երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Տրագեդիայի վրա փորձել են PR անել, բայց չի ստացվել․ Մարուքյանը՝ գերիների վերադարձի լուրերի մասին

Տրագեդիայի վրա փորձել են PR անել, բայց չի ստացվել․ Մարուքյանը՝ գերիների վերադարձի լուրերի մասին

Պաշտոնական տեղեկատվություն չի եղել, որ ռազմագերիներ են փոխանցվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Բամբասանքներ կամ ակնկալիքներ են եղել: Փորձեցին այդ թեմայով PR անել, բայց թարս բան ստացվեց: Ես վտահ եմ, որ գիտեին՝ նման բան չկա: Տրագեդիայի վրա փորձել են PR անել, բայց չի ստացվել», - ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, թե Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն այսպես պատասխանեց.

«Ի՞նչ գիտեք՝ ինչի համար է գնացել: Կարողա հա էլ գնա»:

Ադրբեջանցիների կողմից Մեղրին տեղորոշելու լուրերի վերաբերյալ էլ պատգամավորը նկատեց, որ Մեղրիում լուծելու հարց չկա. «Հայաստանի որևէ կետում հարց չկա լուծելու: Այդ լուրերին չպետք է տեղիք տանք»:

  • Կիսվել: