ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի․ Տոյվո Կլաարը վերադարձել է Բրյուսել

Հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի․ Տոյվո Կլաարը վերադարձել է Բրյուսել

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերադարձել է  Բրյուսել՝ Բաքվում, Երեւանում, ինչպես նաեւ Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Նա թվիթերում այդ մասին գրառում է կատարել։ 

«Բարդ և երբեմն զգացմունքային մտքերի փոխանակում ունեցանք: Մնում են շատ խնդիրներ, բայց հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի։ Պետք է վերադառնալ բանակցություններին։

Վերջին մարտերի ժամանակ խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների եւ բռնության մասին ահազանգեր կան: Մարդու իրավունքների խախտումների եւ ռազմական հանցագործությունների մասին բոլոր հայտարարությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն:

ԵՄ-ն շարունակում է աշխատել ամենաբարձր մակարդակով, եւ մեր նպատակն է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ հասնել համապարփակ եւ կայուն համաձայնագրի, որը կապահովի Հարավային Կովկասի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը»,- գրել է նա։

  • Կիսվել: