երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թող որևէ մեկը չկասկածի՝ ՍԴ ճգնաժամը լուծվելու է. Ալեն Սիմոնյան

Թող որևէ մեկը չկասկածի՝ ՍԴ ճգնաժամը լուծվելու է. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է։

«Ակնհայտ է, որ այն խնդիրները, որոնք առկա են, թույլ չեն տալու, որ շարունակվի այն իրավիճակը, որ կար մինչ օրս։ Այս հարցը ժամանակի խնդիր է և լուծվելու է, թող որևէ մեկի մոտ կասկած չլինի։ Մարտավարության, աշխատելաոճի, գործելաոճի տարբերություն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ցնցումների չենթարկենք, դատական համակարգը ցնցումների չենթարկենք, առանց այդ էլ շատ ու շատ պրոբլեմներ ունի, կարելի է ասել ամենապրոբլեմատիկ համակարգերից մեկն է», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Աժ փոխնախագահը։

Սիմոնյանի խոսքով, իշխանությունները անում են ամեն ինչ, որ ամեն ինչ լինի օրինականության սահմաններում, ցնցումներից զերծ:

«Բայց որ հարցը լուծվելու է, ինչպես լուծվեց Ազգային ժողովի հարցը, ինչպես լուծվեց Սերժ Սարգսյանի իշխանության հարցը, թող որևէ մեկի մոտ կասկած չմնա»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ կառավարությունը Ազգային ժողովի դատին է ներկայացրել Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է ՍԴ դատավորներին վաղ տարիքում անցնել կենսաթոշակի։

  • Կիսվել: