երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թինա Կանդելակին անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց Ցեղասպшնության ճանաչմանը

Թինա Կանդելակին անդրադարձել է Բայդենի կողմից Հայոց Ցեղասպшնության ճանաչմանը

Թինա Կանդելակին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց Ցեղասպшնության ճանաչմանը։ Նա մասնավորապես գրել է․

«Ճանաչել են հասկանալի պատճառներով․ ԱՄՆ հայ համայնքն ու արդարության վերականգնման ուղղությամբ աշխատող լոբբին յուրաքանչյուր օր ավելի ու ավելի ուժեղ է դառնում։ Այո, դա պետք է առավել վաղ արվեր։ Եվ պետք չէր, որ Ռոնալդ Ռեյգանը իր խոսքերը հետ վերցներ 1981 թ-ին, ոչ էլ Բարաք Օբաման փախչեր «ցեղաս պшնություն» բառից, ի հեճուկս նախընտրական խոստման, որ տվել էր իր քաղաքացիներին։ Չեմ ցանկանում մտածել, որ ակնհայտ փաստի ճանաչումը Թուրքիայից վր եժ լուծելու համար է արվել ռուսական Ս-400 ԶՀՀ-երի գնման համար։ Այո, ԱՄՆ-ում արդարությունը հաճախ է հաղթում հանուն սեփական արտաքին քաղաքական խնդիրների։

Բայց անկախ այն հանգամանքից, թե ով ինչ սկզբունքներով է առաջնորդվել, пղ բերգության ու դրա կատարման մեջ պատասխանատու անձանց ճանաչումը տեղի ունեցավ։ Հայկական աշխարհը, վերջապես լսեց այն խոսքերը, որոնց արժանի էր, որ լսեր»։

  • Կիսվել: