ՏԻՄ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունն իր մասնակցությունը կապահովի 4 մարզում
2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունն իր մասնակցությունը կապահովի 4 մարզում՝ Սյունիքում, Արագածոտնում, Լոռիում և Վայոց ձորում:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը՝ ներկայացնեելով թեկնածուներին.
՛՛Սյունիքի մարզ` Քաջարան համայնք -Վարդան Գևորգյան,
Արագածոտնի մարզ` Ծաղկահովիտ համայնք- Համլետ Սահակյան,
Լոռու մարզ` Լոռի Բերդ համայնք-Արթուր Չատինյան,
Վայոց ձորի մարզ` Արենի համայնք-Անուշավան Ավետիսյան՛՛:



