շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տիկին խոսնակին ներկայացվել են բոլոր այն փաստերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում ժողովրդավարության հանդեպ. Մամիջանյան

Տիկին խոսնակին ներկայացվել են բոլոր այն փաստերը, որոնք իրականացվում են ՀՀ-ում ժողովրդավարության հանդեպ. Մամիջանյան

907 բանաձեւի հետ կապված բոլոր ձեւակերպումները, թե Ադրբեջանը չի հանդիսանում ագրեսոր, այլեւս գոյություն չունեն. ճանաչված փաստ է, որ ագրեսոր պետությունը հանդիսանում է Ադրբեջանը։ Այս մասին այսօր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կարող ենք փաստել, որ 907 բանաձեւի փոփոխությունն ԱՄՆ-ում երկու կուսակցությունների համար էլ շատ փոփոխություններ կբերի՛՛:

Պատգամավորի խոսքով քննարկման հիմնական թեման եղել է ԼՂ հակամարտության խնդիրը. ՛՛Քննարկվել է Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման հարցը եւ դրանց՝ իրական, ճիշտ ուղու վրա դնելը՛՛։

Մամիջանյանը չնշեց, թե այդ հարցի առնչությամբ Նենսի Փելոսիի կողմից ինչ արձագանք է եղել, միայն նշեց, որ ՛՛արձագանքը եղել է բարեբեր՛՛։

Նա նաեւ հավելեց, որ իրենք Նենսի Փելոսիին հայտնել են, որ Հայաստանում ժողովրդավարության ահռելի հետընթաց կա. ՛՛Այն փաստը, որ տիկին խոսնակը համարում է, որ Հայաստանին անհրաժեշտ է օգնել այն պատճառով, որ Հայաստանում ժողովրդավարություն է, դա կասկածի տակ դնել՝ գոնե այս փուլում մենք չենք հերքի։ Տիկին խոսնակին ներկայացվել են բոլոր այն փաստերը, որոնք իրականացվում են Հայաստանում ժողովրդավարության հանդեպ՛՛:

  • Կիսվել: