շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիգրան Մուկուչյանը՝ Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ

Տիգրան Մուկուչյանը՝ Արթուր Վանեցյանի մանդատը վայր դնելու վերաբերյալ

Երբ ԿԸՀ-ն ստանում է մանդատը վայր դնելու դիմումը, եթե չեն լինում ինքնաբացարկներ, ապա  մանդատը փոխանցվում է հերթական հաջորդ թեկնածուին։ Այս մասին Ազգային ժողովում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Ըստ ԿԸՀ նախագահի՝ ընտրական օրենսգիրքը նախատեսում է, որ հերթական հաջորդ թեկնածուին մանդատը փոխանցելու հետ կապված ընտրական հանձնաժողովներին տրված է իրավասություն ինքնուրույն որոշելու, թե ում պետք է փոխանցվի մանդատը։

Տիգրան Մուկուչյանը ավելացրեց, որ ընտրական օրենսգրքով սահմանում է, եթե չկա հերթական հաջորդ թեկնածու, ապա մանդատը մնում է թափուր․ «Ենթադրենք բոլորը դնում են իրենց մանդատները, եթե ընտրական ցուցակում այլևս չկա որևէ այլ թեկնածու, ապա այդ դեպքում այդ մանդատը թողնվում է թափուր»։

  • Կիսվել: