երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքսին

Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքսին

Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրի Ալբերտին: Այս մասին Բալայանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ հավատարմագրերն եմ հանձնել Նորին Մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դքսին: Շատ տպավորված եմ Հայաստանի, նրա պատմության և ավանդույթների մասին Դքսի իմացությամբ»,- գրել է Բալայանը:

Դեսպանը հույս է հայտնել, որ երկկողմ աշխատանքներ կիրականացվեն բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

 

  • Կիսվել: