երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 22-ին է ANIF -ի խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրել նախարարին. խոսնակ

Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 22-ին է ANIF -ի խորհրդից դուրս գալու դիմում ներկայացրել նախարարին. խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Ի պատասխան զլմ-ներում տեղ գտած տեղեկատվության՝ առ այն, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հեռացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) խորհրդից, տեղեկացնում եմ, որ ս․թ․ սեպտեմբերի 22–ին քաղաքապետը խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել էկոնոմիկայի նախարարին՝ հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը, նույն օրենքի 85-րդ հոդվածը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության 14.3 կետը։ Դիմումը ս․թ․ նոյեմբերի 10-ին ընդունվել է»:

  • Կիսվել: