չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանի 3 վարչական շրջանների նոր ղեկավարներին

Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանի 3 վարչական շրջանների նոր ղեկավարներին

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության սկզբում այսօր՝ նոյեմբերի 6-ին քաղաքապետ Տիգրան  Ավինյանը ներկայացրեց Երևանի վարչական շրջանների նոր նշանակված ղեկավարներին:

«Առաջին հերթին Տիգրան Տեր-Մարգարյանին, ով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է: Պարոն Ռոմիկ Մխիթարյանին, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է: Շնորհավորում ենք: Եվ պարոն Ալբերտ Հովասափյանին՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար: Շնորհավորում ենք»,-ասաց նա:

  • Կիսվել: