երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեսնես ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում. իմքայլական պատգամավոր

Տեսնես ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում. իմքայլական պատգամավոր

ՄԻՊ Արման Թաթոյանը կառավարության որոշումը որակում է՝ որպես կառույցը կառավարությունից և իշխող խմբակցությունից կախվածության մեջ դնելու միջոց։ Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում այն դրույթը, որով յուրաքանչյուր տարի ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա հատկացման չափից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը

Թե ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ն առանց հիմնավորման նման եզրահանգման եկել, և թե ի՞նչ հիմնավորումներով է կառավարությունը եկել այս որոշմանը, վստահաբար, և՛ ԱԺ-ի, և՛ այլ հարթակներում կխոսենք ու կհասկանանք։

Բայց պարոն ՄԻՊ-ն այս համատեքստում ասում է նաև, որ կառավարությունն այլևս չի հրավիրում իրեն գործադիրի նիստերին, և դա որակում՝ որպես հետընթաց ժողովրդավարության տեսանկյունից։ Այնինչ պարզվում է՝ ՄԻՊ-ն ինչ-որ պահից սկսած իր փոխարեն ներկայացուցիչ է ուղարկում այն դեպքում, երբ հրավերն անձամբ իրեն է վերաբերել, հետո էլ ընդհանրապես որևէ մեկը չի ներկայանում նիստերին։ Բա էլ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, կոնֆետներով գա՞ր, համոզե"ր։

Տեսնես՝ ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ կառավարության որոշման մասին Թաթոյանն ասել էր. ՛՛Այս նախագիծը համարում եմ խտրական, որը միայն ՄԻՊ գործունեությանն է վերաբերում և ուղղված է այն սահմանափակելուն՛՛: 

  • Կիսվել: