չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Տեքստիլ, շինարարություն․ Տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

Տեքստիլ, շինարարություն․ Տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: 

«Երկուշաբթի օրվանից մի շարք գործունեության տեսակներ կլինեն ամբողջությամբ թույլատրված, որոշակի ծրագրով կմոտենանք նաև այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»,- ասաց Փաշինյանը:

Այդ ոլորտներն են գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը, ձկնորսությունը, ձկնաբուծության տեսակները, հանքարդյունաբերությունը, բաց հանքերի շահագործումը, էլեկտրականություն, գազ, գոլորշի, ջրամատակարարում, կոյուղի, պահեստային տնտեսություն ոլորտները, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը և այլն:

Փաշինյանը հայտնեց, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրվի բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրատեսակների գործունեությունը, իսկ ապրիլի 20-ից կբացեն հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը թույլ կտան, գիտական հետազոտություն և մշակում ոլորտին հնարավորություն կտան աշխատելու:

«Ամենառիսկային խումբը մեզ համար հագուստի արտադրություն, տեքստիլ ոլորտն է, այսօրվա մեծ թվերը, որ 1000-ին մոտ հիվանդ ունենք, դրանց հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ ոլորտը, բայց հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն»,- նշեց նա:

  • Կիսվել: