երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նիստը

Տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նիստը

ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի նիստում Հայաստանը ներկայացրել է գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը: Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:  
 
Նշվում է, որ նիստը տեղի է ունեցել այսօր Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ:
 
Շտաբների պետերի կոմիտեի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:
 
Նիստի մասնակիցները ԱՊՀ երկրների բազմակողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։
 
Նրանք վերլուծել են ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում և ԱՊՀ պետությունների սահմաններում, գնահատել են ԱՊՀ երկրների անվտանգության ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կայունությանն ու պետությունների ազգային անվտանգությանը:
 
Նիստի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ռազմարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների արտադրանքին՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշներին, ինչպես նաև դրանց մարտական կիրառման պրակտիկային:

  • Կիսվել: