հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին. Սամվել Կարապետյան

Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ են անելու Փաշինյանին. Սամվել Կարապետյան

Նախընտրական փուլում թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, քանի որ դրանից է կախված նրա ընտրվելու հնարավորությունները: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից՝ մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր, եթե մեր երկիրը, մեր գյուղատնտեսությունը դրանից տուժելու են, ապա մենք մտցնելու ենք սահմանափակում, միայն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր երկրների հետ հարաբերություններ կառուցելու»,-հավելել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: