հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ճիշտ են անում, որ ստանում են․ Փաշինյանը պարգևավճարների մասին

Ճիշտ են անում, որ ստանում են․ Փաշինյանը պարգևավճարների մասին

Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով Գեղարքունիքի մարզ կատարած իր այսօրվա այցը։

«Ճիշտ են անում, որ ստանում են: Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն, որոնք թալանով չեն զբաղված»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ, եթե նախարարներից կամ մարզպետերից մեկը որոշի թալանով զբաղվել, խստորեն կպատժվի:

«Այսօր գյուղերում քաղաքակրթական հեղափոխություն է տեղի ունենում: Մարդիկ իրենց տներից դուրս են գալիս և բարձրակարգ ասֆալտապատված ճանապարհներ են տեսնում՝ ջրահեռացման և լուսավորության համակարգերով: Սա ինձ լավատեսություն է տալիս ասելու, որ Հայասատանի Հանրապետությունը դառնում է մի մեծ շինարարական հրապարակ»,- ասաց Փաշինյանը:

 

  • Կիսվել: