շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է. «Լուսավոր Հայաստան»

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է. «Լուսավոր Հայաստան»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդը հայտարարությունն է տարածել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։
Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։ Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ տանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։ Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն: Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է», - նշված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: